Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը միջազգային խոշոր խաղացողների տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հայտարարությունը նա արել է՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային համաժողովում։
«Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությունը դեռ բավարար զարգացած չէ։ Եթե 27 երկրներ ի վիճակիչլինեն միասնական ազդակներ ուղղել խոշոր երկրներին, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, եթե արտաքին քաղաքականությունն իրականացվի միայն ազգային մակարդակով, մեզ մոտ չի ստացվի գոլաբալ խաղացող դառնալը»,- ասել է նա։




























