ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԿԺԴՀ պատժամիջոցների ցուցակում 16 անձի, 9 կազմակերպություններ, ինչպես նաեւ վեց նավեր է ներառել: Այս մասին նշվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց թվում են ՌԴ-ում գտնվող Հյուսիսային Կորեայի ընկերություններից մեկի ներկայացուցիչները, Չինաստանի մի շարք կառույցներ եւ ԿԺԴՀ նավթային արդյունաբերության նախարարությունը:

Կորեական թերակզղում իրավիճակը կտրուկ սրվեց 2017-ին, երբ ԿԺԴՀ-ն հրթիռային արձակումների մի ամբողջ շարք անցրացրեց, ինչպես նաեւ միջուկային փորձարկում:

Դեկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ԱՄՆ նախաձեռնությամբ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանեց, որոնք 21-րդ դարի ամենախիստ պատժամիջոցները դարձան: