ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Աշոցքի, Դիլիջանի, Սպիտակի, Հրազդանի, Թալինի, Աշտարակի, Արտաշավանի, Սեւանի, Ապարանի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: