Հանքահորներում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք ԱՄՆ ՀՀՊ-ի հիմնական բաղադրիչներից են, կարող են պաշտպանել երկիրը պոտենցիալ հակառակորդների՝ օրինակ ԿԺԴՀ-ի կամ Իրանի ոչ մեծ քանակությամբ միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներից:

Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով Washington Examiner թերթին եւ Պենտագոնի Օպերատիվ փորձարկումների եւ գնահատման վարչության նոր տնօրեն Ռոբերտ Բեյերի հաշվետվությանը:

Փաստաթղում նշվում է, որ հանքահորներում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնց ստեղծման եւ տեղակայման համար 36 մլրդ դոլար է ծախսվել, ցույց են տվել երկիրը ոչ մեծ քանակությամբ միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներից պաշտպանելու կարողությունը:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսից 2018-ին այդ բաղադրիչների հետագա զարգացման եւ տեղակայման համար 12,3 մլրդ դոլար է խնդրել: