Դաշնային տարածաշրջանային դատարանի երեք դատավորներից երկուսը երկրորդ ատյանում հաստատել են մեղադրական դատավճիռը, որը հրապարակվել էր Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երրորդ դատավորը դեռ չի հրապարակել իր կարծիքը: Սակայն եթե առաջիկա րոպեների ընթացքում նրա երկու գործընկերները չփոխեն իրենց որոշումը, Լուլա դա Սիլվան կզրկվի նախագահական ընտրություններին առաջադրվելու իրավունքից, որոնք կանցկացվեն 2018-ին:

Ընդ որում, համաձայն սոցիոլոգիական հարցումների, նախկին նախագահը բոլոր հավանական թեկնածուների շրջանում ամենահայտնին է: Սպասվում է, որ դատարանի նիստն առաջիկայում կավարտվի: