ԱՄՆ-ն «կտրականապես մերժում է» Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի որոշումը, որը 2018 թվականի առաջին եռամսյակում նախագահական ընտրությունների անցկացման մասին է հայտարարել  եւ համարում է, որ այդ քվեարկությունը «չի լինի ոչ ազատ, ոչ արդար»: Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարության մեջ:

Ըստ նրա՝ ընտրությունների անցկացումը «միայն կխորացնի, ոչ թե չի կօգնի լուծել երկրում լարվածությունը»: «Դա չի արտացոլի Վենեսուելայի ժողովրդի կամքը եւ համաշխարհային հանրության կողմից կդիտարկվի որպես ոչ ժողովրդավարական եւ անօրինական գործողություն», - նշվում է փաստաթղթում:

Այն նաեւ կոչ է անում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հարգել իր երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները»:

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան որոշել է, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ 2018 թվականի ապրիլի 30-ը: