Հատուկ սուբսիդիաների մասին ԵՏՄ համաձայնագիրը կամրապնդի միության ամբողջ շուկայում բարեխիղճ մրցակցության կանոնները: Այս մասին ՌԴ կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի անցկացվող նիստի օրակարգում նշված էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ԵՏՄ անդամ երկրների արդյունաբերական ապրանքների համար հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման կարգի մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծի եւ ԵՏՀ-ում այսպիսի ազգային հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննարկումների հարցը:
ՌԴ վարչապետը նշել է, որ այս համաձայնագիրը արդյունաբերական հատվածին պետական աջակցության միջոցառումների թափանցիկության եւ կանխատեսելիության մեծացմանն ընդառաջ քայլ կլինի, քանի որ Ռուսաստանը պետք է հասկանա, թե ԵՏՄ գործընկերներն ինչպիսի աջակցություն են ցույց տալիս իրենց ներքին շուկաներում:




























