Հայաստանը հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելու կողմնակից է՝ առանց որեւէ նախապայմանների առաջքաշման: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ. ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Երեւանը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության կողմնակիցն է: «Հայաստանը մշտապես քայլեր է ձեռնարկել այս կայունությանը հասնելու համար: Հայ-թուրքական հարաբերություններում Երեւանը երբեք այնպիսի քայլ չի կատարի, որը կհակասի նախկինում ստորագրած փաստաթղթին»,- նշեց Շարմազանովը: Ըստ որում, ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակը, արձանագրությունները, որ 2009 թվականին ստորագրվել էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, 2 կողմից հիմնված էին նախապայմանների բացակայության վրա, եւ Երեւանը չի պատրաստվում գնալ որեւէ միակողմանի զիջման:

«Մենք ռեալիստներ են: Մենք Լուսնից չենք իջել եւ հրաշալի հասկանում ենք, թե որ երկիրն ինչ հնարավորություններ ունի, սակայն դա ոչ մեկին թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետության հետ նախապայմանների լեզվով խոսել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը: