Մեծ Բրիտանիայի խոշորագույն սննդամթերքի արտադրողներից Russell Hume-ը դադարեցրել է մսի մատակարարումը հանրահայտ ցանցային ռեստորաններին: Պատճառը սանիտարական չափանիշներին չհետեւելն է, ինչը բացահայտվել է արտահերթ ստուգումների արդյունքում, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Նշվում է, որ առանց միս են մնացել Wetherspoon, Jamie Oliver, Tiger Tiger, Greene King եւ Marston բրիտանական ռեստորանների եւ փաբերի ցանցերը, Butlins, Haven եւ Warner հյուրանոցները, ինչպես նաեւ մի քանի դպրոց եւ ծերանոց:

Չօգտագործված ամբողջ միսը առգրավվել եւ ոչնչացվել է: Russell Hume-ում հրաժարվել են մեկնաբանություններից, իսկ ընկերության պաշտոնական կայքը չի գործում: