Կոլումբիայի Անտարկտիկայի ծրագրի նպատակներից է Անտարկտիդայում մշտական հետազոտական բազայի կառուցումը, ինչը թույլ կտա երկրին  Անտարկտիկայի մասին պայմանագրի խորհրդակցական կողմի կարգավիճակին հավակնել՝ ձայնի իրավունքով:

Այս մասին ասուլիսում ասել է Կոլումբիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էռնեստո Դուրանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այլ երկրների հետ Անտարկտիկայի ուսումնասիրման ոլորտում գիտական զարգացման հասնելուն զուգընթաց մենք մտադիր ենք այնտեղ մշտական հետազոտական բազա կառուցել, որը նախատեսված կլինի ցանկացած եղանակային պայմանների համար», - ասել է Էռնեստո Դուրանը:

«Անտարկտիդան այն տարածքն է, որին աշխարհի մեծ տերություններն են հավակնում: Մենք որոշեցինք չհետեւել հակասությունների տրամաբանությունը եւ  համարում ենք, որ բոլոր երկրները պետք է միավորվեն աշխարհի խոշորագույն քաղցրահամ ջրի պահեստի պահպանման համար, քանի որ աշխարհի քաղցրահամ ջրերի մոտ 80 տոկոսը այնտեղ է գտնվում», - տեղեկացրել է Էռնեստո Դուրանը: