Իրաքին ձեռնտու են նավթի ընթացիկ գները, եւ երկիրը կողմ է ՕՊԵԿ+ (նավթ արտահանող երկրների կազմակերպություն, անգլ.՝ OPEC) գործարքի երկարաձգմանը, դավոսյան համաժողովին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով՝ ՕՊԵԿ-ի համաձայնագիրը չի կնքվել այն բանի համար, որպեսզի գները բարձրանան առավելագույն մակարդակի, ինչպես 2014 թվականին էր, քանի որ գները կայուն չէին, այլ որպեսզի դրանք հասնեն այնպիսի մակարդակի, որը շուկային կօգնի վերականգնվել: «Կարծում եմ, որ մենք հասել ենք այդ մակարդակին եւ պետք է շարունակենք այս համագործակցությունը», - ընդգծել է Ալ Աբադին:




























