Շվեյցարացի գիտնականները երկար տարիների ուսումնասիրությունից հետո նույնականացրել են 1975 թվականին Բազելի եկեղեցիներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտանբերված մումիայի ինքնությունը: Մասունքները պատկանում եմ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի նախամորը, հաղորդում է BBC-ն:
Կինը թաղված է եղել հենց զոհասեղանի դիմաց: Նրա մարմնում սնդիկ է հայտանբերվել, որով XV դարի վերջից մինեւ XIX դար բուժել են սիֆիլիսը: Հենց սնդիկի շնորհիվ պահպանվել են դիակի օրգանական հյուսվածքները:
Մումիայի ինքնությունը հաջողվել է հաստատել անցյալ տարի, երբ արխիվներից պարզ է դարձել, որ 1843 թվականին մարմինն արդեն գտել էին:
Ինքնության հասատումից հետո փորձագետները պարզել են, որ հանգուցյալը 7 երեխա է ունեցել: Նրա դուստրը՝ Աննան ամուսնացել է Քրիստին Գուբերտի ՝ բարոն Պֆեֆել ֆոն Կրիգելշտեյնի հետ:
Հինգ սերունդ անց այս տոհմի ժառանգ Մարիա Լուիզա ֆոն Պֆեֆելն ամուսնացել է Ստենլի Ֆրեդ Ուիլյամսի հետ: Նրանց դուստրն ամուսնացել է Օսման Ուիլֆրեդ ՌՋոնսոն Քեմալի հետ, որոնց որդի Սթենլի Ջոնսոնը Բրիտանիայի ԱԳ ներկայիս նախարարի հայրն է:
Բորիս Ջոնսոնը դեռ չի մեկնաբանել այս անսպասելի հայտնաբերումը: Ավելի վաղ նա նշել էր, որ գիտի Պֆեֆելների ազնվական տոհմի հետ իր արյունակցական կապերի մասին:




























