Սիրիայի հարցով Վաշինգթոնում հինգ երկրների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի հանդիպումը անհասկանալի նպատակներ է հետապնդել եւ որեւէ տեսանելի արդյունքների չի հանգեցրել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսկապես լրատվամիջոցներում մենք տեղեկացել ենք ինչ-որ հանդիպման մասին, որը հունվարի 12-ին Վաշինգթոնում կայացել է: Մենք միշտ ասել ենք եւ այդ դիրքորոշումը չի փոխվել, որո սիրիական ճգնաժամի կարգավորման մեջ ներգրավված երկրները կարող են ցանկացած ձեւաչափեր եւ բանակցություններ նախաձեռնել, որոնց նպատակը Սիրիային խաղաղ կյանքին վերադարձնելն է: Միեւնույն ժամանակ մեզ համար նման հանդիպումների գլխավոր չափանիշը արդյունավետությունն  է», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ չէ լրացուցիչ բանակցային ձեւաչափերին:

Ըստ նրա՝ արհեստականորեն ձեւավորված տարօրինակ ձեւաչափերը կարող է նպատակ ունենան «իրենց գաղափարների օրինականացման համար ինչ-որ հիմք դնեն»: