ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  25-ին՝  ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի,

Սիսիանի տարածաշրջանների  ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում եւ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Ջաջուռի եւ Քեթիի լեռնանցքներում գետնաբուք է: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: