Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները հրաշալի է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Հիանալի», - հունվարի 25-ին ամերիկացի առաջնորդի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Նեթանյահուն:

Հանդիպումը մեկ ժամից մի փոքր ավել է տեւել: Մինչ այդ, Թրամփը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս հանդիպումը ավելի քիչ է տեւել:

Սպասվում է, որ հունվարի 26-ին Ամերիկայի նախագահը ելույթ կունենա Դավոսում: