Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելու մասին որոշումը չի ընդունվել, նման հայեցակարգը քննարկվում է: Այս մասին Պենտագոնի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի ներկայացուցիչ Քեննեթ Մաքքենզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք շարունակում ենք թուրքերի հետ անվտանգության գոտու ստեղծման հնարավորության մասին խոսել, կամ ինչպես որ  այն  անվանեք: Մենք դա մի քանի տարի ենք քննարկել, - ասել է նա: «Ոչ մի վերջնական որոշում դեռեւս չկա, ռազմական ղեկավարները դեռ քննարկում են»:

Մաքքենզիի խոսքով՝ նման հայեցակարգը դեռ գոյություն ունի: