Իսրայելը կվճարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով ԱՄՆ որոշման համար։ Այդ մասին Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովին Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես կասեի, որ ամենաբարդ թեման, որ ստիպված եմ եղել քննարկել, եղել է Երուսաղեմը։ Մենք հանել ենք այդ հարցը օրակարգից»,- ասել է Թրամփը եւ հավելել. «Դուք մեկ միավոր եք շահել եւ հետո ստիպված կլինեք մի քանի միավոր տալ բանակցություններում, եթե այդպիսիք երբեւէ լինեն»։
Թրամփը միաժամանակ շեշտել է, թե «օգնել» է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։ «Նրանք խաղաղություն ենք ուզում, եւ, հուսով եմ, պաղեստինցիները եւս դա են ուզում։ Եթե ամեն ինչ ստացվի, վերջում բոլորը երջանիկ կլինեն»,- նշել է Թրամփը։




























