Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը 18 տարիների ընթացքում առաջին անգամ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին այցելած առաջին ԱՄՆ նախագահն է դարձել, մամուլին հակիրճ  ներկայացրել է իր ուղերձի էությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների առաջ կարճ ելույթից հետո, Թրամփը գնացել է ընդունելությանը, որտեղ նրան արդեն սպասել  են համաշխարհային գործարար էլիտայի ներկայացուցիչները:

«Մեր իրական ուղերձն այն է, որ մենք ուզում ենք մեծ բարգավաճում եւ իրական խաղաղություն: Եթե ամեն ինչ լավ զարգանա, շատերը կկարողանան վերադառնալ Միացյալ Նահանգներ: Մենք տեսնում ենք, որ ներդրումները ահռելի են: Այսօր հրաշալի, հաջող օր էր», - լրագրողներին ասել է Թրամփը:

Ավելի ուշ Թրամփը հանդիպել է Qualcomm, Basf, Engie, HSBC, Villeroy&Bosch, ManPower ընկերությունների ղեկավարների հետ: Ընդունելության հյուրերի թվում են եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: