Մեքսիկայի ոստիկանները անհետ կորած կնոջ մարմնամասերը հայտնաբերել են նրա նախկին ամուսնու տանը՝ կաթսաների մեջ, հայտնում է El Milenio պարբերականը:
Մագդալենա Ագիլար Ռոմերոն Տասկո քաղաքում անհետացել էր հունվարի սկզբին: Տառացիորեն դրանից առաջ նա ուղեւորվել էր Ցեզար Գոմեզ Արչինյեգայի մոտից, ումից բաժանված է, երեխաներին վերցնելու:
Ոստիկանների ենթադրությամբ՝ տղամարդը նախկին կնոջը սպանել է, այնուհետեւ մասնատել եւ նրա թեւերն ու ոտքերը եփել: Խոհանոցում սառնարանի մեջ հայտնաբերվել են Ռոմերոյի մյուս մարմնամասերը: Ոստիկաններն առայժմ հանցագործության այլ մանրամասներ չեն հրապարակում: Չի հաղորդվում նաեւ՝ արդյոք Արչինյեգան կալանավորված է:
Գործը կքննվի որպես ֆեմիցիդ՝ կնոջ հոգեբանական կամ սեքսուալ բռնություն, կամ սպանություն, որը, որպես կանոն, կատարում է զոհի ընթացիկ կամ նախկին զուգընկերը:
Fox News-ը ներկայացրել է Մեքսիկայի կառավարության զեկույցի տվյալները, որը պատրաստվել է ՄԱԿ կանանց գործերով գործակալության հետ համատեղ: Զեկույցում նշված է, որ վերջին տասնամյակում երկրում կանանց սպանությունների թիվը կտրուկ աճել է նախորդի համեմատությամբ:




























