Ավստրալիայի Մելբուռն քաղաքի ոստիկանությունը սթրիթռեյսերների դեմ պայքարի արմատական միջոց է ընտրել. նրանցից ոչ միայն մեքենաներն առգրավում են եւ տուգանում, այլեւ մամիլիչի տակ մեքենաները ցուցադրաբար ոչնչացնում են: Դրանից հետո տեսանյութը հրապարակում են համացանցում համընդհանուր դիտման համար, փոխանցում է Gazeta:
Հոլովակներին կցվում է ոչնչացված փոխադրամիջոցների մանրամասն ցուցակը:
Նշվում է որ Մելբուռնի արվարձաններում փողոցային ավտոարշավների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը ստեղծվել է 2015-ի վերջին: Այդ ժամանակից սկսած առգրավել են 24 մեքենա եւ ձերբակալել 55 իրավախախտի
«Այս անպատասխանատու մարդիկ, այդ թվում՝ նման միջոցառումների կազմակերպիչները եւ վարորդները վտանգի են ենթարկում իրենց եւ ուրիշների կյանքը: Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչպես են զոհվում սթրիթռեյսերները, սակայն հանդուգն երթեւեկությունը մեր արվարձաններում շարունակվում է»,- ասել է քրեական ոստիկանության տեսուչ Միք Դելին:




























