Զապորոժիեյի Հայերի միության ղեկավարի Արտաշես Սարգսյանի վրա կատարված հարձակման մասնակիցները ձերբակալվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին հայտնել է  Զապորոժիեյի մարզային խորհրդի պատգամավոր, «Ուկրոպ» խմբակցության ղեկավար Յարոսլավ Գրիշինը, փոխանցում է «Վսյա վլաստ» պարբերականը:

Հաղորդվում է, որ ավելի վաղ ձերբակալված երեք անձանց նկատմամաբ Օդեսայի շրջանում գործարարի սպանության կասկածանքով հետախուզում էր հայտարարվել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Զապորոժիեի կենտրոնում գտնվող  «Զապորոժիեի մարզի հայերի միություն» հասարակական կազմակերպության գրասենյակի մոտ ՀԿ-ի ղեկավար Արտաշես Սարգսյանի վրա հարձակում էր տեղի ունեցել: Սարգսյանին վնաս չէր հասցվել, վիրավորվել էր միայն պահակը: