Թուրքիան Աֆրին ներխուժելուց հետո սոցկայքերի օգտատերերի դեմ հետապնդումներից հետո հատուկ զգուշացում է արել առաջատար սոցկայքերին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիան դիմել է Facebook, Twitter եւ Youtube–ին՝ պահանջելով խիստ լինել Աֆրինի գործողության ընթացքում Թուրքիայի պատիվն ու համբավը նսեմացնող գրառումների ու տեսանյութերի հայտնաբերման ու հեռացման հարցում։
Նշենք, որ Թուրքիայի իրավապահ համակարգի տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատակիցների մեծ բանակ հերթապահում է սոցկայքերում եւ Աֆրինի հետ կապված իշխանության համար ոչ հաճո գրառումների կամ նկարների հեղինակներին են հայտնաբերում եւ քրեական հետապնդում սկսում։
Թուրքիայում 100–ից ավել անձիք սոցկայքերում գրառման համար արդեն կալանավորված են, որոնց մի ամսի սոցկայքերի հաշիվները փակվել են թուրքական իշխանությունների պահանջով։




























