ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

ԵՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝  ԵՏՄ անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի, ԵՏՄ անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ «Հայաստան. Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. Առաջին արդյունքներ» զեկույցը: