Հայաստանում 2017 թվականին 13 մարդ է խեղդվել (2016-ին՝ 21): Այս մասին հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար (911), փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝  6 մարդ խեղդվել է Սեւանա լճում, 7-ը՝ այլ ջրամբարներում եւ գետերում:

Անցյալ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ այս տեսակի 18 միջադեպ է տեղի ունեցել (նախորդ տարի՝ 22), որոնց հետեւանքով 6 մարդ է տուժել (2016-ին՝ 4 մարդ), փրկել հաջողվել է 4 մարդու (անցյալ տարի՝ 3 մարդու):