Սիրիայի արեւելքում, Դեյր-էզ-Զոր նահանգում իսրայելական արտադրության ականներ են հայտնաբերել, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։

Նրա փոխանցմամբ, Աս-Սայալ, Հասրաթ եւ Ալ-Ջալյա բնակավայրերում, որոնք ազատագրվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, բացի ականներից մասնագետները նաեւ թունավոր նյութեր, զենք եւ զինամթերք են հայտնաբերել։