Գերմանական Բիլեֆելդ քաղաքում սկսվել է դատավարությունը գերմանացի զույգի նկատմամբ: Նրանք կասկածվում են Ebay-ում իրենց խաբած տղամարդուն խոշտանգումների ենթարկելու համար, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Hamburger Morgenpost-ը:

Դատախազության տվյալներով՝ 30-ամյա խաբեբան 28-ամյա աղջկա եւ նրա 35-ամյա ընկերոջ զոհն է դարձել  այն բանից հետո, երբ նրանք կազմակերպված խարդախության հետեւանքով 12 400 եվրո են կորցրել: Զույգը չի ներել խաբեությունը եւ ինքնադատաստան է կազմակերպել տղամարդու նկատմամբ։

Կեղծ պատրվակով նրանք կանչել են խաբեբային իրենց բնակարան, կապել, գլուխը փաթաթել կպչուն ժապավենով եւ մի քանի ժամ շարունակ տանջել են էլեկտրաշոկերով: Տղամարդուն հաջողվել է ազատվել միայն այն բանից հետո, որբ նա խոստացել է զույգին ավելի խոշոր գումար տալ, քան նրանք կորցրել էին:

Մեղադրյալներն իրենց մեղքը չեն ընդունում: Դատարանն իր վճիռը կկայացնի փետրվարի 5-ին: