Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 13.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: