Թուրքիայի Էսքիշեհիրի համալսարանի ուսանող Ա.Չ.–ն ձերբակալվել է կատվի հանդեպ դաժան վերաբերմունքի համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Ա.Չ.–ն թունավորման միջոցով սատկեցրել է 3 ամսական մի կատվի, իսկ մեկ այլ կատվի էլ նետել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն։

Ոստիկանությունում ուսանողը  պնդել է, թե  երբ լվաքցի մեքենան միացրել է շորերը լվալու համար, ինքը չի նկատել, որ մեջը կատու կա։