ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ քաղաքական դաշտ մտնելուց հետո նա մամուլի կողմից չարամիտ հարձակումների է  ենթարկում:

AP տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչ, գերմանացի տնտեսագետ Կարլ Շվաբի հարցին պատասխանելով:

Ըստ Թրամփի՝ քանի դեռ նա չէր զբաղվում քաղաքականությամբ, չէր կասկածում, «որքան նողկալի, անբարյացակամ, չար եւ ստախոս կարող է լինել մամուլը»:

Նա նշել է, որ երբ նա Նյու Յորքում շինարարական բիզնեսով էր զբաղվում, լրատվամիջոցները նրան լավ էին վերաբերում, բայց իրավիճակը փոխվեց, երբ նա սկսեց քաղաքականությամբ զբաղվել: