Բելգիան հունվարի 26-ին ֆրանսիական իշխանություններինէ հանձնել Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչների ենթադրյալ հանցակցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»՝ վկայակոչելով երկրի դաշնային դատախազությանը։
Խոսքը Բելգիայի բնակիչ, 30-ամյա Մոհամեդ Բաքքալիի մասին է, որը Բրյուսելում երկու բնակարան էր վարձել ահաբեկիչների համար։ Այդ բնակարաններից մեկում պատրաստվել են ահաբեկիչների մահվան գոտիները։
Բաքքալիին հանձնել են մի պայմանով, որ վճռի հրապարակումից հետո պատիժը նա կրելու է Բելգիայում։




























