Հայաստանը պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ տեխնոլոգիական ներուժի ընդամենը 1 տոկոսն է օգտագործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ քայլեր չեն ձեռնարկել սեփական զենքը ստեղծելու ուղղությամբ: Միայն 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո, ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Պաշտպանության նախարարության հետ միասին մոբիլիզացվել են ինժեներական ընկերությունները պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար:
«ՏՏ ընկերությունների աշխատակիցների նախաձեռնությունը լուրջ համագործակցության վերածվեց եւ արդեն կոնկրետ նախագծեր են մշակվել: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մենք լիովին օգտագործում ենք մեր տեխնոլոգիական հնարավորությունները: Հայաստանը պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ տեխնոլոգիական ներուժի ընդամենը 1 տոկոսն է օգտագործում»,- ասել է UITE ղեկավարը:
Խնդիրն ըստ նրա՝ ֆինանսական միջոցների բացակայության մեջ չէ, այլ պաշտպանական ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բացայակության:
«Պաշտպանական արդյունաբերությանն համալիրի (ՊԱՀ ) զարգացման համար հարկավոր է ինստիտուտներ հիմնել, անընդհատ գործող լաբորատորիաներ նորարարական ՊԱՀ ձեռնարկություններ, նախագծերի զարգացման եւ արտասհամանում պաշտպանական արդյունաբերությաննմտավոր սեփականության մարկետինգային սխեմաներ»,- ասել է Կարեն Վարդանյանը:




























