Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երեւանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա:
Նշված հասցե մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 87-ամյա Ա.Խ.-ի դին՝ դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված վիճակում:
Քննիչի որոշումով նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:




























