Ոստիկանությունը  բիզնես դասի ուղեւորի դեմ գործ է հարուցել, որը Մոսկվայից Նյու Յորք թռչող ինքնաթիռում վեճ է առաջացրել: Այս մասին հաղորդում է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ տղամարդը իքնաթիռում կոպտորեն խախտել է կարգը, անվայել բառեր է հնչեցրել, չի հետեւել նկատողություններին եւ ուղեւորների կյանքի եւ թռիչքի անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծել: Բացի այդ, նա նաեւ հարվածել է բորտուղեկցորդուհու դեմքին:

Տուժածը դիմել է Շերեմետեւո օդանավակայանի ոստիկաններին: ՌԴ վերադառնալուց հետո տղամարդուն ձերբակալել են: Նրա դեմ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել: