Հունվարի 26-ին, ժամը 19:28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից Սիսիան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Nissan» մակնիշի 03 VG 033 (վարորդ Բ. Հ., 3 ուղեւոր) եւ «Volkswagen Passat» մակնիշի 18 UU 673 (վարորդ Գ. Թ., 1 ուղեւոր) պետհամարանիշերով ավտոմեքենաները, տուժածներ չկան։
Փրկարարները վարորդին եւ ուղեւորին ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։




























