Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի 91 MV 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ո.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ սահել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: