Նոր Զելանդիայի ու Ֆիջիի փրկարարները սկսել են հունվարի 18-ին Կիրիբաթի տարածքային ջրերում անհետացած «Բուտիրաոի» զբոսանավի համատեղ որոնումները, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով The Guardian-ը։
Զբոսանավը ուղևորությունը սկսել էր հունվարի 18-ին ու պետք է վերադառնար հունվարի 20-ին։ Նոր Զելանդիայի իշխանությունների տվյալներով՝ նավը անհետացած են հայտարարել միայն վերջերս։ՄԻնչ այդ որոնումներ էին իրականացնում միայն Ֆիջիի փրկարարները։
«Բուտիրաոի» զբոսանավը Օկեանիայի կղզիների միջեւ էր շրջագայում։ Վերջին շրջագայությունը պետք է մոտ 240 կմ կազմեր։ Նավը 17․5 մետր երկարության փայտյա զբոսանավ էր։ Ասում են, իբրեւ այն շարժիչի հետ կապված խնդիրներ ուներ։




























