Ղազախստանի Գերագույն դատարանի նախագահ Ժակիպ Ասանովը հանձնարարել է վիրտուալ դատարան ստեղծել երկրում, հայտնում է Kazinform-ը:
«Արհեստական ինտելեկտը տուրք է նորաձեւ խոսքին: Պատկերացրեք, որ համակարգիչը մեկ վայրկյանում մշակում է ամբողջ դատական համակարգն ու օրենքները եւ յուրաքանչյուր դատավորին ճիշտ խորհուրդներ է տալիս: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի յուրաքանչյուր դատավոր կարողանա օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Իհարկե, հիմա սա մեզ ֆանտաստիկա է թվում, սակայն շատ շուտով այն իրականություն կդառնա: Այս երկու-երեք տարիների համար մենք վիրտուալ դատարաններ ստեղծելու խնդիր ենք դնում մեր առջեւ, որտեղ մենք ստիպված չենք լինի հավաքել բոլոր մասնակիցներին դատարանների դահլիճներում: Նրանցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել դատական նիստերին՝ գտնվելով տանը կամ արտերկրում»,- ասել է Ասանովը երկրի Գերագույն դատարանի դատավորների ընդլայնված նիստին:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























