Իրաքի Էլ Անբար նահանգի Էլ Բաղդադի շրջանում ամերիկյան ուղղաթիռի կողմից անվտանգության ուժերի ավտոմեքենաների ռմբակոծման հետեւանքով յոթ մարդ է զոհվել, եւս 11 մարդ վիրավորվել է: Ըստ «Աս-Սումարիա» հեռուստաալիքի՝ ամերիկացիների ռմբակոծության ժամանակ տեղական ոստիկանության ղեկավարը ու վարչակազմի ղեկավարը ուղեւորվում էին տեղական ցեղի շեյխի հետ հանդիպելու:

Իրաքի միավորված հակաահաբեկչական ուժերի հրամանատարության համաձայն՝ միջադեպի շրջանում ահաբեկիչներին ոչնչացնելու հատուկ գործողություն է կատարվել: Երկնքում նրանց աջակցել են միջազգային կոլաիցիայի ուժերը: Գործողության ավարտից հետո հարեւան տնից ուժայիննների վրա նռնակ են նետել, այնուհետ բախում է տեղի ունեցել:

Միավորված հրամանատարությունը հանձնարարել է միջադեպի հետաքննությունը սկսել: