Արտաքին հետախուզական ծառայությունները կարող են ներգրավված լինել Վիեննայի Դիտրիխշթայն պալատում Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախի գրասենյակի գաղտնալսմանը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Քերնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ թույլ տալ, որ ավստրիական կառավարությունը գաղտնալսեն: Այս իրավիճակում ես կարող եմ պատկերացնել, որ այս գործում ներգրավված են օտարերկրյա հատուկ ծառայությունները», - Kronen Zeitung-ին ասել է Քերնը: Ըստ նրա՝ «դաշնային կառավարությունը պետք է անմիջապես սկսի այդ միջադեպի հետաքննությունը»:
«Մենք պետք է իմանանք, թե ով է իսկապես կանգնած այս ամենի հետեւում: Ավստրիայի կառավարությանը գաղտնալսելու փորձերը սովորական հանցագործություն չեն: Մենք պետք է հակազդենք դրան», - կոչ է արել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատների ղեկավարը:




























