2017 թվականին Բունդեսվերի աշխատակիցները հաղորդել են սեքսուալ հողի վրա իրավախախտումների 234 դեպքի մասին, հաղորդում է Westdeutsche Allgemeine Zeitung-ը:

2016-ի համեմատ դա նշանակում է 80 տոկոսի աճ: Ընդհանուր առմամբ, բունդեսվերում  2017 թվականին բռնաբարության կամ բռնաբարության փորձի 14 դեպք է եղել: Սա գրեթե երեք անգամ շատ է, քան 2016-ին, երբ հայտնի դարձավ նման հինգ դեպքերի մասին:

Պարբերականի աղբյուրը սեռական իրավախախտումների թվաքանակի կտրուկ աճը բացատրել է «աշխատողների իրազեկման մակարդակի բարձրացմամբ » եւ վերջին տարիների դեպքերի հրապարակումով: Բացի այդ, վերջին մի քանի տարիների ընթացքում «սեռական ոտնձգություններ» հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է եւ այժմ կարող է ընդգրկել ոչ միայն բռնաբարության կամ անցանկալի ֆիզիկական շփման փորձերը, այլեւ օդային համբույրները եւ ուսով հպումը: