ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը Twitter- ում հերքել է նախագահական զույգի ընտանիքի խնդիրների մասին «բացարձակ կեղծ տեղեկությունները», հաղորդում է «Գազետան»:
«Նա (Մելանիա Թրամփը) կենտրոնացած է իր ընտանիքի եւ առաջին տիկնոջ դերի վրա, այլ ոչ թե անիրական սցենարների, որոնք ամեն օր տարածվում են կեղծ նորություններով», — գրել է նա:
Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ Մելանիա Թրամփը մի քանի գիշեր է անցկացրել Վաշինգթոնի հյորանոցում: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել լրատվամիջոցների այն լուրերից հետո, որ Դոնալդ Թրամփը հարսանիքից հետո սիրավեպ է ունեցել պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ:




























