Մեծ Մանչեսթերի բժշկական քոլեջի 17-ամյա ուսանողուհի Շարլոտա Գայը չի ցանկացել պատմել սիրելիին, թե ինչ է տեղի ունեցել: Արդյունքում սխալ հաղորդագրությունը ողբերգության է հասցրել, հաղորդում է Life-ը:

Շարլոտան 2 տարի շփվել է 20-ամյա Ջեք Հյորստի հետ, երբ պատահաբար իմացել է, որ նա շփվում է իր նախկին ընկերուհու հետ:

Առանց այդ էլ դեպրեսիային հակված աղջիկը այցելել է հոգեբույժին եւ զուգընկերոջը հաճախ է պատմել ինքնասպանութան մասին: Նա գրել է Ջեքին, որ ավելի լավ է բաժանվեն, թեեւ տղան ոչնչում մեղավոր չի եղել:

2017-ի սեպտեմբերին նրանք հանդիպել են: Շարլոտան ասել է, որ ցանկանում է բաժանվել, բայց Ջեքը դեմ է եղել: 

Նրանք շարունակել են շփվել Snapchat-ով եւ զանգել են միմյանց, բայց որոշ ժամանակ Ջեքը չի կարողացել կապ հասատել Շարլոտի հետ:

Մի քանի օր անց նա գրել է Ջեքին, որ ցանկանում է խոսել: Սակայն Ջեքը զբաղված է եղել եւ առաջարկել է երեկոյան զրուցել:

Մեկ րոպե անց նա տղային հաղորդագրոթյուն է ուղարկել, որտեղ խոստովանմել է, որ ուրիշի հետ սեքսով է զբաղվել:
Հետո նա չի պատասխանել Ջեքի զանգերին, ուստի տղան ոստիկանություն է զանգել: Աղջկան քոլեջի մոտակայքում մեռած են գտել: