«Միություն-90»/«կանաչներ» կուսակցության նոր համանախագահներն են դարձել Բունդեսթագի պատգամավոր Անալենա Բերբոկը եւ Շլեզվիգ Գոլշտեյն հողի Շրջակա միջավայրի նախարար Ռոբերտ Խաբեկը:

Հունվարի 27-ին Հանովերում կայացած կուսակցության համագումարում պատվիրակների ընդհանուր թվի 64,5 տոկոսը քվեարկել է Բերբոքի օգտին, ընտրողների 80 տոկոսից ավելին աջակցել է Խաբեկի թեկնածությանը, հաղորդում է «Գերմանական ալիքը»:

Կուսակցության կանոնների համաձայն՝ «կանաչների»  երկու համանախագահները պետք է լինեն տղամարդ եւ կին: Մինչդեռ, Բերբոքը եւ Խաբեկը պատկանում են կուսակցության չափավոր թեւին: Սա նշանակում է, որ «կանաչները» խախտել են իրենց ավանդույթը, համաձայն որի, նախագահի եւ համանախագահի պաշտոնները զբաղեցնում էին երկու հոսանքների ներկայացուցիչները`չափավոր եւ ձախ: