ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» եւ Գորիս-Կապան ավտոճանապարհները:

Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 167-168-րդ կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 20 մ:

Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում եւ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում եւ Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: