Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր, սեպտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, հաղորդում է «GHN»-ը։
Վրաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Բաքու կատարելիք այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ։
Սեպտեմբերի 14-ին Վաշաձեն կհանդիպի ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, իսկ սեպտեմբերի 15-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, երկկողմ հանդիպումների ժամանակ քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը։
Հարկ է նշել, որ վերջին անգամ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են ապրիլի 1-ին, երբ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։




























