Եվրամիության դուռը Մեծ Բրիտանիայի համար բաց է մնում, եթե երկիրը ցանկանա  միության կազմից դուրս գալու (Brexit) մասին իր կարծիքը փոխել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մնասին Europe 1 ռադիոկայանին, CNews հեռուստաալիքին եւ Les Echos պարբերականին տված հարցազրույցում ասել է տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին:

«Ես ցավում եմ այդ քվեարկության համար, բայց այն հարգում եմ,- ասել է եվրահանձնակատարը: - Եթե Մեծ Բրիտանիան ցանկանա իր կարծիքը փոխել, ապա դա հոյակապ է: Եվրամիության դուռը Լոնդոնի համար բաց է»:

Մոսկովիսին շեշտել է, որ Brexit-ը «մեծ պարտություն է համարում ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաեւ Եվրոպայի համար»: «Պետության կորուստը, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է եւ տնտեսական խոշոր գործընկեր, մի ամբողջ շարք խնդիրներ է ստեղծում»,- հայտարարել է նա: Ըստ որում՝ Եվրահանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է համաձայնության հասնել, որը «թույլ կտա Լոնդոնի հետ ամենասերտ եւ բարեկամական հարաբերություններ ունենալ»: