Exit poll-ի տվյալներով՝ Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս կգան գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ ԱԿԵԼ (Աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցություն) կոմունիստական կուսակացության ներկայացուցիչ Ստավրոս Մալասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընտրատեղամասերի ելքի մոտ նախնական հարցման համաձայն՝ Անաստասիադիսը կստանա քվեների 38-42 տոկոսը, Մալասը` 27-31 տոկոսը:
Երրորդ տեղում է կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Պապադոպուլոսը՝ 21.5-24.5 տոկոսով:
Ազգայնական «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստոս Քրիստը կստանա ձայների 4-6 տոկոսը, իսկ Յորգաս Լիլիկասը՝ «Քաղաքացիների դաշինքից»՝ ձայների 1-3 տոկոսը: Մնացած թեկնածուների ստացած ձայները 1 տոկոսից պակաս կլինեն։
Ընդհանուր առմամբ, իրենց թեկնածությունը առաջադրել են ինը թեկնածու։




























