Այս գիշեր մահացել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Դավիթ Պետրոսյանը ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին էր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Նոր Նորքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Ծնվել է 1966 թ. սեպտեմբերի 21-ին Երեւանում:

2002 թ. դեկտեմբերի 8-ին ընտրվել է Նոր-Նորք համայնքի ղեկավար։

2005 թ. վերընտրվել է Նոր-Նորք համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո նշանակվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։