Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բացառում է ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդների ցանկից: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասն Աֆրիկյան միության անդամ երկրների պետության առաջնորդների եւ կառավարությունների ղեկավարների 30-րդ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խաղաղ կարգավորման հարցում մեր վերաբերմունքը նույնն է, ինչպիսին եղել է այս տասնամյակների ընթացքում: Սակայն նախագահ Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով դարձրել է ԱՄՆ-ին կողմնակալ՝ ի օգուտ Իսրայելի, ինչը բացառում է Միացյալ Նահանգներին խաղաղ կարգավորման միջնորդների ցանկից»,-ասել է Աբբասը:




























