Ֆինլանդիայի  ներկայիս նախագահ Սաուլի Նիինիստեն, որն առաջադրել է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար, ձայների 52,2 տոկոսի հաշվարկի արդյուքներով հաղթում է ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 64,4 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը։

«Սաուլի Նիիստեն հավաքել է ձայների 64,4 տոկոսը, Լաուրա Հուհթասաարին՝ 6 տոկոսը, Պաավո Վյայուրյունենը՝ 6,1 տոկոսը, մյուս թեկնածուների օգտին քվեարկել է 5 տոկոսից պակաս ընտրողներ»,-աասված է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների վերջնական պաշտոնական տվյալները երկրի արդարադատության նախարարության կողմից կհրապարակվեն երեքշաբթի՝ հունվարի 30-ին։